17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում պայքարի հիմքում պետք է լինի առաջնային մեկ մոտեցում` ինքնորոշման իրավունքի իրացում, մյուսները բխում են այս հիմնարար սկզբունքից:

Սրանից է բխում այս սկզբունքը բանակցային օրակարգ բերելու բարդ գործընթացը, ստեղծված ճգնաժամային իրավիճակում պետական ինստիտուտները կենսունակ պահելու և արցախցիների տարատեսակ խնդիրներին առավելագույնս արդյունավետ լուծումներ տալու անհրաժեշտությունը:
Իսկ ինչի՞ շուրջ են ներքաղաքական քննարկումներն Արցախում` սահմանադրություն փոխելու, պաշտոնների փոխատեղումների, դիրքի, ազդեցության կատաղի մարտերի, որի արանքում կորում է այն առաջնահերթությունները, որի համար տասնամյակներով պայքար ու կռիվ է ընթացել:

Արցախի ներքաղաքական օրակարգը պետք է մաքրել աղբից, հակառակ դեպքում արդյունքի, հաղթանակի հնարավորությունը զրոյացվելու է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ