30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Աջակցություն է ստանում սոցիալական պաշտպանության ոլորտը

Հ կառավարությունը հաստատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացմամբ:

Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 150 հազար ԱՄՆ դոլար է: Մեկ դոլարի փոխարժեքի բարձրանալու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել եկամտի և ծախսի գումարները, որոնք հատկացվելու են «Կենսաթոշակային բարեփոխման իրազեկման կենտրոն» հիմնադրամին: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված մեկ այլ պայմանագրով կապահովվի «Աջակցություն Հայաստանում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմանը և աշխատակազմի կարողությունների բարելավման համար ՏՏ նոր գործիքների ներմուծմանը» ծրագրի իրականացումը մինչև 2015թ. մարտի 31-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող տուն-ինտերնատներում խնամվում է 1090 տարեց և հաշմանդամություն ունեցող անձ, որոնց համար անհրաժեշտ է ձեռք բերել այլ ապրանքատեսակներ, որոնք ներառված չեն ՀՀ կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ հաստատված հավելվածներում: Գործադիրը լրացում է կատարել նշված որոշման մեջ՝ նախարարությանը հնարավորություն ընձեռելով ձեռք բերել այլ ապրանքատեսակներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ