01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18 342-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18342-ի, ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչությունը։

«Վերջին տվյալներով մեր քաղաքացիներից զոհվել է 18 342, վիրավորվել՝ 74 242 մարդ, աղետի շրջաններից տարհանվել է 75 780 մարդ»,- հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում։ Երկրաշարժից տուժել են նաև Սիրիայի Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգները։ Սիրիայում զոհերի թիվը հասել է 1 250-ի, վիրավորներինը՝ 2 054-ի։

Ժամեր անց, մոտավորապես 14:25-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 7,6 մագնիտուդով։ Թուրք սեյսմոլոգների տվյալներով՝ ամենաշատ տուժած քաղաքներից մեկը Գազիանթեփն է։

Ավելի ուշ փորձագետները երեք տասնյակ հետցնցումներ են գրանցել, իսկ օրվա կեսին՝ նոր հզոր ցնցումներ՝ 7,7 մագնիտուդով։ Երկրաշարժը զգացվել է Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում, փոքր հետցնցումներ են գրանցվել Սոչիում։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ