12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Ռուսաստանում տարիք չեն հարցնում.՛՛սև ցուցակում՛՛ հայտնվածները /վիդեո/

Կառավարության շենքի առջև այսօր նորից հավաքվել էին այն մարդիկ,  ովքեր հայտնվել են ՛՛սև ցուցակում՛՛  ու դեպի ՌԴ նրանց մուտքն արգելվում է:

՛՛Կառավարությանը նամակ ենք գրել, բայց որևէ պատասխան չենք ստացել։ Այսօր ցանկանում ենք իմանալ թե ինչ է կառավարությունը մեզ համար նախապատրաստել՛՛,-ասաց մասնակիցներից Վարդան Կարապետյանը։

 Հավաքվածները պնդում են, որ պատրաստ են մնալ Հայաստանում և այստեղ աշխատել, միայն թե աշխատանք լինի։

՛՛Մեզ էլ հաճելի չի գնալ ռուսի մոտ աշխատել, բայց ինչ անենք այլ ելք չկա։ Բայց ես 40 անց կին եմ, եթե Հայաստանում գնամ վաճառողուհի ցանկանամ աշխատել, միանգամից ասում են` մեզ երիտասարդ աշխատող է հարկավոր, իսկ Ռուսաստանում տարիք չեն հարցնում, եթե դու քո աշխատանքից լավ հասկանում ես՝  աշխատիր՛՛,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, ով եկել էր Նոր տարին այստեղ նշելու, սակայն հետո պարզվել է, որ  այլևս Ռուսաստան մեկնելու հնարավորություն չունի։ 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ