04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Պետք չէ նիկոլենց պես մեր ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանել․ Արեգնազ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է․

Մալաթիայի փակված տոնավաճառի մասին

Փակել, վերացնել, թուլացնել, հանձնել, քանդել, ոչնչացնել․ սա Նիկոլ Փաշինյանի գլխավորած վարչակազմի գործելաոճն է։ Բոլոր հարցերում ու ոլորտներում են նրանք այդպիսի գործողություններ իրականացնում, բացի այն դեպքերից, երբ խոսքն իրենց իշխանական աթոռի պահպանմանն է վերաբերում (այս դեպքում իրենք ծախսում են, բացում են, ուժեղացնում են և այլն)։

Արցախից մինչև Հայաստանի տարածքներ, Մալաթիայի շուկայից մինչև դպրոցներ սրանք քանդում են, վերացնում են, հանձնում են․․․

Այսօր փակվել է Մալաթիայի տոնավաճառը։ Ասում են, որ մոտ 600 մարդ զրկվել է աշխատանքից, հաց վաստակելու հնարավորությունից։

Ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ եթե մի երկու մոլորյալ կամ պատեհապաշտ առևտրական Նիկոլի անունն են տալիս, ապա պետք է հայհոյել բոլորին ու ասել, որ ձեզ հասնում է, Նիկոլը լավ է արել, որ փակել է։ Ո՛չ, Նիկոլը լավ չի՛ արել։ Այդ մոլորյալներն էլ ճնշող փոքրամասնությունն են առևտրականների մեջ։ Նրանք քծնում են ոչ թե Նիկոլին, այլ օրվա իշխանությանը։ Երեկ Սերժ Սարգսյանին են քծնել, հետո մերժել նրան ու Նիկոլին գտել։ Վաղը հաջորդ իշխանության առաջ են սողալու։ Այս տեսակը միշտ էլ կա, բայց դա պետք չէ բոլորի վրա տարածել։

Ինքս օրերս շփվել եմ տոնավաճառի մի շարք առևտրականների հետ՝ առանց տեսախցիկների։ Շատ նորմալ մարդիկ են ու, մեղմ ասած, Նիկոլի կողմնակից չեն։ Պետք չէ, հետևաբար, բոլորին մի արշինով չափել։ Առավելևս պետք չէ նիկոլենց պես մեր ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանել։ Նիկոլենք բաժանում են, մենք պետք է միավորենք։

Ինքս մի սկզբունք ունեմ․ այն շարքային քաղաքացիներին (որոնց թիվն, ի դեպ, կտրուկ քչացել է), որոնք դեռ Նիկոլ Փաշինյանի էությունը չեն բացահայտել ու դեռ նրա կողմնակիցն են, համարում եմ քաղաքականապես հիվանդ մարդիկ, ոչ թե հակառակորդ։ Այդ մարդիկ հիվանդ են և ունեն բուժման կարիք։ Նրանց հետ պետք է աշխատել։ Մի մասը կբուժվի, մյուս մասն այդպես էլ հիվանդ կմնա, բայց ազդեցություն չի ունենա մեր պետական-հանրային կյանքի վրա, հատկապես իշխանափոխությունից հետո։

Այնպես որ պետք է կանգնել Մալաթիայի տոնավաճառի աշխատակիցների կողքը, պահանջել, որպեսզի սեփականատերերը անվտանգ առևտրային գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները բավարարեն ու աշխատեն, այլ ոչ թե գործազուրկների նոր բանակ ստանանք։

Մեր երկիրն աշխատողի, այլ ոչ թե գործազուրկի կարիք ունի։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ