13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Թումանյանում, Թալինում, Աշոցքում, Հրազդանում, Դիլիջանում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում:

Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում, ինչպես նաև Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:

Մարալիկ-Լանջին ճանապարհահատվածում և Տավուշի տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ