05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է ՊՆ N զորամասում բռնկված հրդեհի կապակցությամբ.

«Խոր ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։

Մեր ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հայցում Սուրբ Հոգու մխիթարությունն ու զորակցությունը նրանց վշտացյալ սրտերին։ Աղոթում ենք առ Ողորմածն Աստված, որ Բարեգութ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում հանգստության մեջ ընդունի հոգիները մեր զոհված զավակների։

Թող Բարերար Աստված շուտափույթ ապաքինում պարգևի վիրավոր զինծառայողներին։

Հայցում ենք, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջով խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը՝ զերծ պահելով մեր ժողովրդին նման ողբերգություններից» , – նշված է ցավակցության մեջ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ