22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԲԴԽ նախագահն արգելքներ է սահմանում լրագրողների համար․ «Ժողովուրդ»

Լրագրողներին վարձկանների հետ համեմատելու իր անպարկեշտ հայտարարությամբ հայտնի ՀՀ արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը հիմա էլ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կարգավիճակում է փորձում պայքարել լրագրողների դեմ: Բանն այն է, որ երեկ առավոտյան ԲԴԽ լրատվական ծառայության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ լինելու է դատավորների ընդհանուր ժողով: Շատ լրագրողներ, այդ թվում՝ «Ժողովուրդ» օրաթերթի ներկայացուցիչը, գնացին՝ լուսաբանելու նիստը, զրուցելու դատավորների հետ, սակայն տեղում արդեն լրագրողներին տհաճ անակնկալ էր սպասվում. նրանց արգելվեց ժողովի վայր մտնել, իսկ դատավորներն էլ տարբեր մուտքերով ներս մտան՝ խուսափելով չորրորդ իշխանության հետ հանդիպումից: Լրագրողները ստիպված են եղել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում կամ ետնամուտքի մոտ ցրտին կանգնել եւ սպասել:

Այսինքն՝ ԲԴԽ նախագահը ե՛ւ հրավիրում է լրագրողներին՝ լուսաբանելու որեւէ միջոցառում, ե՛ւ արգելքներ է սահմանում, ասել է թե՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարից ոգեշնչվող նախկին նախարարը լրագրողներին թողել է դրսում: Հիշեցնենք՝ 2021 թվականի օգոստոսի վեցին լրագրողների հետ զրույցում այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խոսելով Ազգային ժողովում իրականացվող լրագրողների դեմ սահմանափակումների եւ դժգոհությունների մասին, նշել էր, որ կողմ է սահմանափակումներին՝ ասելով. «Ազատ շարժի դեպքում կարող են լինել վարձկաններ, որոնք կարող են նաեւ թաքնված լինել լրագրողի կերպարի տակ, եւ նույնիսկ այդպիսիններից պետք է պաշտպանվել, հետեւաբար ես գտնում եմ, որ մենք պետք է ապավինենք անվտանգության մարմիններին»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ