28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախում այդ դիմադրության կազմակերպումն ու բյուրեղացումը լուրջ թափ ստացավ հենց Ռուբենով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հանդիպելով արցախահայության հավաքական դիմադրությանը՝ արտաքին թշնամուն սպասարկող նիկոլա-արայիկական շրջանակները գործի են դրել իրենց պլան Բ-ն՝ պառակտել Արցախի հասարակությանը, վերացնել ազգադավ ծրագրին դեմ գնացող ընդդիմախոսներին, շեղել ուշադրությունն օրհասական խնդիրներից։
Հեռու մնալով Նիկոլի ծրագրերը այս փուլում խոչընդոտող կոնկրետ անձերից՝ ինձ համար ակնհայտ է այս սրիկայության ողջ ողբերգությունը.
 
1. Բավարարվում են Ալիեւի պահանջները։
2. Ադրբեջանը որպես «խրախուսանք» բացում է Լաչինի միջանցքը։
3. Նիկոլն ու Արայիկը մեդիագործիքներով ներկայացվում են «փրկիչներ»։
4. Արցախին մտցնում են Նիկոլի բանակցված փաթեթով Բաքվի տակ։
5. Ռուսաստանը էլ ավելի ցավոտ ռեպուտացիոն հարված է ստանում։
6. Արցախը հայաթափվում է ու պրծնում…
 
Հատուկ որոշ շրջանակների համար.
 
Չէ, Ռուբեն Վարդանյանն ինքնին փրկություն չէ. Փրկությունը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է Ալիեւ-Նիկոլ-Արայիկ եռաստիճան հակահայ դավադրությանը։
Իսկ Արցախում այդ դիմադրության կազմակերպումն ու բյուրեղացումը լուրջ թափ ստացավ հենց Ռուբենով։
Թշնամին կրկին գործի է դրել հարված թիկունքից ռազմավարությունը։
 
Ի՞նչ ենք հակադրելու ազգային դավաճանության այս նոր արարին մենք»։
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ