28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Որևէ մեկի վրաերթի չեմ ենթարկել. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Իհարկե սրանց լրատվական, իսկ քննչականին՝ քննչական կոչելը մեղք է, բայց դե հիմա էս ա։
Ուրեմն արձանագրումներ, հետո նոր իմ վերլուծությունը։
 
Արձանագրում
1. Որևէ մեկի վրաերթի չեմ ենթարկել, որևէ պատահար տեղի չի ունեցել նախորդող 3 տարիներին ինչ մեքենա եմ վարում։ Նույնիսկ բալային համակարգով արձանագրված խախտումներ չունեմ։
Արձանագրում
2. քննչականի կեղծ հաղորդագրությունները նորություն չեն։ դհոլչի գոռին էլ լավ ծանոթ ենք։ Մի ամիս առաջ էլ գրել էր, որ ծննդականիս մասով գործ չկա, այն էլ գործ հարուցելու որոշումը չգիտեր, որ մոտս նկարած կա։
Արձանագրում
3. Առավոտյան ժամը 8-ին մեքենաս տեսանկարահանվող վայրում կայանված է։
Արձանագրում
4. Իմ մեքենան ինձնից բացի, որևէ մեկը չի վարում։ Հետևաբար «մեքենայով» են վրաերթի ենթարկել տարբերակը չկպավ։
 
Արձանագրում 5. Նոր եմ պատասխանում, որովհետև նոր տեսա որ գոռությունը նոր բարձունքներ է գրավել։
նիկոլին 20-ից այս կողմ «սիգնալ» տվել եմ ու տալու եմ։ Իհարկե «սիգնալին» ուղեկցող բոլոր բառակազմով։ Հերթական անգամ սիրտը տրաքել ա իմ սիգնալներից ու հոգեխանգարմունքը խորացել է։
գոռ, ասեմ, որ դհոլչիիդ հետևից պտի գնայիր։
Մի շարք փաստեր էլ աած-ի համար։ ՍՈՒ-երի հրթիռները ես պտի բերեի, էն որ նիկոլը ասում էր չեմ բերել։
Զրահաբաճկոնները պատերազմի ժամանակ էն հատը 1000 դոլլարով ես եմ բերել։
ալենի տենդերներն շահող ախպերն էլ եմ ես։
Ու չմոռանամ ասել, որ ավինյան ընկերներ կորպորացիան էլ եմ ես և զբաղվում եմ արտադրական կանեփով ու ոչ միայն։
 
Տեղյակ եմ պահում, որ այս գործողությունները կատարելուց հրաժարված բոլոր քննիչներին գիտեմ ու հայտնում եմ, որ ճիշտ որոշում են կայացրել։
Չհրաժարվածներին էլ խոստանում եմ՝ show must go on…»:
Հնարավոր է սա 3 մարդ, հուշարձան and տեքստ նկարն է
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ