Այս պահին այդ օրակարգով նիստին մասնակցելը ծիծաղելի է. Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել այսօր հրավիրած ԱԺ խորհրդի նիստին, որտեղ ներառված էր «Հայաստան» խմբակցության 22 պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Ես համարում եմ, որ այս պահին այդ օրակարգով քննարկմանը մասնակցելը ծիծաղելի է։ Մենք մինչև հիմա էլ չենք մասնակցել խորհրդի նիստերին, այսօրվա օրակարգին էլ մասնակցելու նպատակ չենք տեսնում»,-նշեց Մամիջանյանը։ Նշենք, որ այսօր՝ ժամը 16։00-իննախատեսված ԱԺ խորհրդի նիստը մեկ շաբաթով հետաձգվել է։