06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Ի՞նչ է ասելու այսօր Եռյակը, ո՞վ է գլխավորում Եռյակը՛՛

Ազգագրագետ, հասարակական-քաղաքական գործիչ Հրանուշ Խառատյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին շրջանի միջադեպերին:՛

՛՛Հայաստանում այսօր տեղի ունեցողը, թվում է թե ինչ-որ սովորական կուլմինացիոն երևույթները, իմ կարծիքով կարող են նաև ընդհանուր քաղաքական ձևափոխումների հետ շաղկապված լինել, այլ կերպ ասած՝ ԵՏՄ մտնելու ամբողջ մեկ ու կես տարվա պատմությունը, այս անորոշությունը որև կերպ՝ մեր հասարակությանը,  Հայաստանի քաղաքական պատասխանատուների կողմից բացատրություն չի տրվում՛՛,-ասաց Խառատյանը:

Խառատյանի դիտարկմամբ  ՀՀ իշխանություններն անորոշ բառերով խուսափում են և ասում, որ լավ է լինելու: ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, ԵՄ-ՌԴ հարաբերություններն ազդում են Հայաստանի վրա, սակայն մեր իշխանությունները, որոնք արտաքին քաղաքականության հիմնական պատասխանատուներն են, որևէ լուրջ բան չեն ասում:

Խառատյանը նկատեց , որ 2015 թվականը Հայաստանի համար շատ ծանր սկսվեց՝ Գյումրիի սպանդը և այլն, սակայն դժվարանում է որևէ քաղաքական գնահատական տալ, քանի որ նա չի հասկանում` ի՞նչ է ասելու այսօր Եռյակը, ո՞վ է գլխավորում Եռյակը, հիմա նրանք ընդդիմությո՞ւն են, թե` ոչ.՛՛Անհասկանալի է նաև Դատախազության անհասկալի հարցումը, որի վրա ավելի շատ քննարկում կա քան թե նորմալ ձևակերպում: Կարծում եմ՝ մինչև հիմա որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե Գյումրիի սպանդի հետ կապված որևէ քաղաքական ուժ ի՞նչ գնահատական ունի, քանի որ ոչ մեկ հստակ գնահատական չտվեց՛՛,- հավելեց Խառատյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ