22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի և Արցախի իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում. Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան էջում գրել է.
 
«Թշնամին իր հռետորաբանությունը ամենաբարձր մակարդակից, մինչև ամենափոքր քարոզչամեքենան դարձրել է ավելի սուր, ավելի դաժան և ավելի հայատյաց:
 
Ծավալով և հաճախականությամբ այն գերազանցում է անգամ նախապատերազմական շրջանում առկա իրավիճակին, երբ թշնամու ձեռքում չէր Արցախի զգալի հատվածը:
 
Նոյեմբերի 9-ի անպատիվ և տխրահռչակ փաստաթուղթը, որը Հայաստանը կատարել է միակողմանի, որով մենք ավելի շատ տարածք կորցրեցինք, քան բուն պատերազմի ընթացքում, որը թշնամին օգտագործում է անգամ չգրվածը կյանքի կոչելու համար, անգամ այդ դեպքում առ ոչինչ է թշնամու համար:
Թշնամու համար գոյություն չունի միջազգային իրավունք, խաղաղություն, կյանքի իրավունք և այլ ոչինչ: Իրենք իրենց նպատակներին հասնում են: Մեր դեպքում անգամ այս ծանր պայմաններում, երբ միջազգային հանրությունը/հասկանալ աշխարհի բոլոր վեկտորները առանց բացառության/ լուռ են, անգործության են մատնված, դրան զուգահեռ ՀՀ գործող իշխանությունները հստակ չեն արձագանքում, ԱԳ նախարարության աշխատանքը խայտառակ վատն է, ունեցած ռեսուրսները տեղեկատվական, անձնական և փողոցային մակարդակում չեն գործում:
Հայաստանի և Արցախի իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում: Դատելով նաև երեկվա հայտարարություններից, սա ոչ այլ ինչ է, քան հայ-ադրբեջանական գործարք: Որքանով է այդ գործարքը ընդունելի մյուս խաղացողների համար, առնվազն ժամանակը ցույց կտա:
 
Նման տեմպերով կամ թշնամին փորձելու է մինչև վերջ փակ պահելով ճանապարհը դատարկել Արցախը, կամ մեկ-մեկ բացելով և փակելով փորձել հասնել նման հայաթափման: Առաջինի սցենարը այս դեպքում ավելի հավանական է: Այլ հարց է, որ Արցախի և Հայաստանի ժողովուրդները՝ մեր հայերը, պետք է խելքի գան ու թքեն իրենց չակերտավոր կուռատորների վրա:
 
Գծած խաղը խառնելու լավագույն ճանապարհը նոր խաղ ստեղծելն է, կամ գործողից դուրս գալը»:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ