22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Իմ կարծիքով՝ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ». Թոմ դը Վաալ. «Ազատություն»

Իմ կարծիքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը:

Թոմաս դը Վաալի խոսքով՝ այն ինչ հիմա տեղի է ունենում Լաչինում, գետնի վրա շատ լուրջ գործողություններ են. «Վախենամ, որ 2023 թվականը լինի լարված, ծանր։ Ես հույս ունեմ, որ նոր հակամարտություն չի լինի, բայց, իհարկե, դրա նշաններն արդեն տեղում են, քանի դեռ լուրջ բանակցություններ չեն ընթանում եւ քանի դեռ 2020-ի նոյեմբերյան համաձայնությունները չեն գործում, քանի որ չկա Լաչինի ճանապարհով տարանցում։ Դա եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից է։ Կան լուրջ մտավախություններ, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը եւ Զանգեզուրի միջանցքի հարցը ավելի շուտ որոշվելու են գետնի վրա եւ ոչ թե բանակցություններով։ Իհարկե, կան լուրջ փորձեր՝ հունվարին Բրյուսելում վերականգնելու բանակցությունները, տեսնենք՝ ինչ կստացվի։ Բայց առայժմ իրավիճակը շատ լուրջ է»։

Հարցին՝ դա նշանակում է, որ Հայաստանը կտրուկ մերժում է ինքնիշխան միջանցք տալ, նշանակում է պատերազմն անխուսափելի՞ է, Թոմաս դը Վաալը պատասխանել է, որ այդպես չի կարծում.

«Կարծում եմ, որ եթե հակամարտություն լինի, դրա մասշտաբը փոքր կլինի՝ համեմատությամբ այն, ինչ 2020-ին տեսանք։ Միգուցե նաեւ այն պարզ պատճառով, որ հայկական կողմի ռազմական ռեսուրսները քիչ են։ Իմ կարծիքով՝ նախագահ Ալիեւը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Ավելի շուտ նա փորձում է հասնել նրան, որ եթե այն, ինչ չստացվի բանակցություններով, փորձի այսպես ճնշել հայկական կողմին։ Տեսնենք՝ արդյո՞ք դա կստացվի։ Հիմա, իհարկե, Ռուսաստանում տոնական շրջան է, կարծում եմ՝ եթե ոչ այժմ, ապա մի շաբաթից Մոսկվայի ակտիվացմանը ականատես կլինենք, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, հարված է ոչ միայն բանակցություններին, այլեւ տարածաշրջանում Մոսկվայի հեղինակությանը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ