2023-ին Հայաստանի ու Արցախի փրկության առաջին քայլը կարող է լինել պոպուլիստ ու ապազգային ռեժիմի հեռացումը. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դու Արցախը վաղուց ես միայնակ թողել , դաշնակցի վրա մի բարդի քո կերած «բողկերը»։
Երբ 2020-ից հետո Արցախ վախենում ես գնալ, մոռանում ես Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, Շուշին ու Հադրութն օկուպացված չես համարում, Գորիս-Կապան մայրուղին լուռ հանձնում ես Ադրբեջանին, Սեւ լճի 30 տոկոսի համար կռիվ չես անում, Արցախից ձեռքերդ լվանում ես, Ալիեւից ավելի լավ ես հիմնավորում, որ Արցախը պետք է անցնի Ադրբեջանին, ինքդ միայնակ ես թողնում Արցախի հայությանն ու բողոքում ես դաշնակիցներից՝ առնվազն ամանորյա պոպուլիզմ ու անամոթություն է։
Այս վիճակն ավելի է վատանալու, եթե նիկոլիզմը մնաց։
2023-ին Հայաստանի ու Արցախի փրկության առաջին քայլը կարող է լինել պոպուլիստ ու ապազգային ռեժիմի հեռացումը։
Հ.Գ. Եթե դաշնակիցդ 30 տարի նորմալ պարտավորությունները կատարել է , իսկ հիմա խնդիրներ կան , ուրեմն խնդիրները՝ Նիկոլ , փնտրի քո մեջ։
Ինչպե՞ս եղավ Սերժ Սարգսյանին «Իսկանդեր» ու 50 հազար տոննա անվճար զենք էին տալիս, ՀԱՊԿ-ն դատապարտում էր Ադրբեջանի սադրիչ քայլերն ու ճանաչում Արցախի ինքնորոշման իրավունքը, իսկ քո ժամանակ հանկարծ վստահելի դաշնակիցը «վատը» դարձավ։
Քիչ խաղեր տայիր Արեւմուտքում ու Թուրքիայում դաշնակցիդ թիկունքում…
Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում»։