Արցախ ացատագրողն ինչպե՞ս Արցախ հանձնողի հետ միավորվի։ Գժվե՞լ եք , լրիվ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամանորի նախաշեմին շատերն են խոսում միասնության մասին։
Միասնությունը փառահեղ երեւույթ է,երբ ծառայում է մարդկությանը,ազգի ու պետության շահերին։
Բայց ի՞նչ միասնություն կարող է լինել Վահրամ Պահլավունու ու Վեստ Սարգսի, Վասակ Մամիկոնյանի ու Մերուժան Արծրունու, Արամ Մանուկյանի ու Ավիս Նուրիջանյանի միջեւ։
Չի կարող միասնություն լինել նաեւ հայրենիք ազատագրողի ու հայրենիք հանձնողի, Նժդեհին մեծություն համարողի ու նրան «ֆաշիստ» համարողների միջեւ։
Արցախ ացատագրողն ինչպե՞ս Արցախ հանձնողի հետ միավորվի։
Գժվե՞լ եք , լրիվ։
Դրանք ամանորյա «կտեր» են։
Պետություն քանդողների հետ ես որ միավորվելու բան չունեմ։
Թշնամանք ու ատելություն չեմ քարոզում, բայց ինձ ազատեք ձեր «քաղքենիական միասնությունից», դուք վաղուց միավորված եք թուրք-նատօական արժեքներ դավանողների հետ։
Հ.Գ. Իմ հոգին զույգ հենարաններ ունի՝ Աստված եւ Հայրենիք։
Գարեգին Նժդեհ» :