15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ ակտիվիստին ծեծելու դեմ ընդվզողների թվում էր նաև Ռ. Քոչարյանի եղբոր դուստրը. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ կառավարության առջև ԲՀԿ ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծելու դեմ ընդվզողների թվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը: “Նրա ներկայությունն ակամա հիշեցնում էր Քոչարյանի ժամանակներում տեղի ունեցած բռնությունները, որոնց կուլմինացիան մարտի 1-ն էր՝ ծեծված ժողովրդով ու 10 զոհով: 

Թե այն ժամանակ ինչ ապրումներ են ունեցել Քոչարյանի հարազատներն այդ բռնությունների մասին հոդվածները կարդալիս, տեսանյութերը դիտելիս՝ դժվար է կռահել, սակայն կոնկրետ մեկ անձի նկատմամբ կիրառված բռնությունը դատապարտող ակցիային նրանց մասնակցությունն արդեն լուրջ առաջընթաց է”,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ