21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չեմ ասում այս ամենը, հիասթափեցնելու համար. Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ընդամենը մի քանի տարի առաջ երբ Հայաստանի փոքրիկներին խաղաղություն և անվտանգություն էինք մաղթում նրանց համար դա չգիտակցվող, ենթադրվող իրականություն էր։
 
Անգամ մեծերն այդ մաղթանքները հղելիս ներքին համոզմունք ունեին, որ խաղաղության և անվտանգության իրավունքները ձեռք են բերել ազատագրելով Արցախն ու պահելով Հայաստանը։
Հիմա երբ փոքրիկներն են իրար մաղթում խաղաղություն և անվտանգություն այդչափ առարկայական, այդչափ ընկալվող, հասկանում ես թե որքան դժբախտ ենք մենք Հայաստանյան հանրույթով։
Չեմ ասում այս ամենը, հիասթափեցնելու համար, քանզի հուսահատությունը մեղք է։ Բայց չեմ էլ կարող ու չեմ էլ ուզում փախչել այս իրականությունից։
 
Հ.Գ. Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:
Ս. Սարգսյան»:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ