Դա իշխանությունների ձեռագիրը չէ. Շարմազանովը՝ ԲՀԿ-ական ակտիվիստի ծեծից /վիդեո/
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես դատապարտել, դատապարտում և դատապարտելու է Հայաստանում բռնության ցանկացած դեպք: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգմանը և ծեծին:
՛՛Մեզ համար դա անթույլատրելի է: Մենք հույս ունենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց վրա դրված պարտականությունները, և մեղավորները կպատժվեն՛՛,- նշեց Շարմազանովը:
ՀՀԿ-ն, Շրմազանովի խոսքով` անթույլատրելի է համարում որոշ գործընկերների էմոցիոնալ, իրականությունից կտրված, դեմագոգիկ հայտարարությունները: ՛՛Բոլորս պետք է հարգենք անմեղության կանխավարկածը, և որևէ մեկն իրավունք չունի իր գործընկերներին՝ անկախ, թե որ դաշտում է գործում, մեղադրի: Դա վերդիկտ չէ, նրանք դատարաններ չեն, եթե ունեն հստակ փաստեր, կարող են դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին՛՛:
Շարմազանովը նշեց, որ ակտիվիստի հետ տեղի ունեցած միջադեպն ամենաքիչը ձեռնտու էր իշխանություններին: ՛՛Ավելին, իշխանությունների շահերից չի բխում, և դա իշխանությունների ձեռագիրը չէ: Խորհուրդ կտամ իմ բարեկամներին կրակի վրա յուղ չլցնել, չի կարելի նման ձևով իրականացնել քաղաքական պայքար”:
Դիտեք տեսանյութը: