22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

՛՛Հնարավոր սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա՛՛. Հովիկ Աբրահամյանի արձագանքը Tert.am

՛՛Կասեցում՛՛ նախաձեռնության ակտիվիստ, ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգման և անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարություններին անդրադառնալով ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ ինքն ակնկալում է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, այլապես ՛՛դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք՛՛:

Ներկայացնում ենք վարչապետի պատասխանն ամբողջությամբ։

՛՛Նախ մեր կուսակցությունը խստորեն դատապարտել է կատարված բռնությունը: Մենք դատապարտել ու դատապարտելու ենք հարցերը բռունցքով լուծելու ցանկացած փորձ: Սա միանշանակ է, և սրա վերաբերյալ ցանկացած շահարկում անձամբ ես համարում եմ քաղաքական թուլամորթություն, ում կողմից էլ որ այն արվի:

Սա մեկ: Երկրորդ՝ մենք ակնկալում ենք իրավապահների արդյունավետ ու համակողմանի աշխատանք: Ով էլ լինի միջադեպի պատվիրատուն կամ կազմակերպիչը, պետք է բացահայտվի և պատասխան տա օրենքի առաջ:
 Երրորդ՝ ԲՀԿ-ի կողմից տարածված հայտարարությունը ես համարում եմ շտապողական և կոպիտ սխալ, որն ուղղակի անընդունելի է: Ես ակնկալում եմ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ պետք է հետևի իր քաղաքական կառույցից դուրս եկող հայտարարություններին, կամ դրանցում տեղ գտած էմոցիոնալ անհեթեթությունները մենք ստիպված պետք է ընկալենք որպես իր անձնական կարծիք: Այդ դեպքում, նման անպատասխանատու հայտարարություններից բխող հնարավոր զարգացումների ու սրացումների ողջ քաղաքական պատասխանատվությունը մնալու է անձամբ Գագիկ Ծառուկյանի վրա՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ