11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իշխանությունների գերխնդիրը գանգստերական Հայաստան ստեղծե՞լն է. Նաիրա Զոհրաբյան

՛՛Եթե սեղմ ժամկետներում Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկողները չբացահայտվեն եւ չպատժվեն, մենք բարձրացնելու ենք բազմաթիվ հրաժարականների պահանջ: Այս գործի բացահայտումը նաեւ ոստիկանության եւ իրավապահ համակարգի պատվի խնդիրը պետք է լինի: Մենք պահանջում ենք շատ կարճ ժամանակահատվածում բացահայտել եւ կատարողներին, եւ պատվիրողներին՛՛,- այսօր Կառավարության դիմաց ՛՛Բոլորս Արտակ ենք՛՛ անվանումով բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ կատարվածը որեւէ անձնական շարժառիթ չի ունեցել, այլ պատվեր է եղել, որը կապված է Արտակ Խաչատրյանի հասարակական գործունեության հետ:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ վերջին շրջանի հաշվեհարդարները խոսում են այն մասին, որ մենք ապրում ենք ոչ թե ապահով, այլ գանգստերական Հայաստանում, եւ որ կատարվածի պատասխանատուն իշխանություններն են:

՛՛Նկատի չունեմ Արտակի դեմ տեղի ունեցող բռնարարքները, այլ նկատի ունեմ վերջին շրջանում տեղի ունեցած երևույթները։ Օրենքի դաշտում խնդիրը լուծելու փոխարեն մարդկանց առևանգում են, ծեծում, երեխաների ներկայությամբ մեքենաներ ջարդում, իշխանությունների գերխնդիրը գանգստերական Հայաստան ստեղծե՞լն է։ Եթե այդպես է ուրեմն պետք է նրանք հանդես գան հայտարարությամբ, որ որպեսզի քաղաքացիները, քաղաքական ուժերը իմանան իրենց հետագա քայլերը՛՛,-հավելեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ