22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Խաղո՞ւմ են

 ‘’Երբ խոսքը վերաբերում է զանգվածներին, ոչ մի խաղ չունի երաշխիք, որ չի վերածվելու իրական կոնֆլիկտի’’,-կարծում է աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը` անդրադառնալով ԲՀԿ-իշխանություններ վերջին օրերի լարվածությանը. սա ՛՛խաղ՛՛ է, թե իրականություն: Ըստ Խաչատրյանի՝ Գագիկ Ծառուկյանի ելույթն առանձնանում էր իր չափավորությամբ և այս վիճակում հայտնված իշխանությունների համար կարևորագույնը հասարակական  խաղաղությունն է:

՛՛Ամեն պահի իշխանության և ժողովրդի միջև ստեղծված իրավիճակը կարող է պայմանավորել նոր ընտրություններ, սակայն հարցն այն է, թե արդյունքում զարգացման ակոսի մեջ ի զորու ենք վերադարձնել երկիրը, թե ոչ՛՛,-նկատեց նա:

Խաչատրյանի խոսքով՝  եռյակում լիդերի ուրվագծումը կհանգեցնի եռյակի փլուզմանը: Ինչ վերաբերում է բռնություններին.

՛՛Ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ բռնությունները հաճախացել են, ինչը մեր քաղաքական դաշտին բնորոշ չի եղել: Ես հասկանում եմ, որ հիմա սրված է իրավիճակը, սակայն պետք է հիշել, որ ամեն կայծից կարող ենք հրդեհ ստանալ, և բռնությունները հենց այն են, ինչն ամենացանկալին է մեր հակառակորդների և  թշնամիների համար”:

Խաչատրյանը նաև գտնում է, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը պայմանավորված է արտաքին անկայուն վիճակով, միջազգային քաղաքական դաշտի հակասությունների գերսրմամբ, որն անվիճելիորեն տարածվում է նաև Հայաստանի վրա:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ