30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիեւ համատեղ մշակված օպերացիա է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
« Նկատեցի՞ք, որ Լավրովն այսօր Արցախի հանքերի շահագործման հարցի վերջնական լուծումը կապեց խաղաղության պայմանագրի հետ։
Իսկ ԱԽՔ Արմեն Գրիգիրյանն օրեր առաջ ասաց, որ Հայաստանի ներկայացված առաջարկությունների ոչ մի կետ Արցախ չի ներառում։
 
Երկու հիմնական եզրահանգում.
1. Ռուսական տարբերակում շարունակվում է ներառվել Արցախի հարցը, թեպետ Հայաստանը ներկայացնող ոհմակն Արցախից հետեւողականորեն հրաժարվում է։
2. Հայաստանը ինտենսիվ բանակցում է արեւմտյան տարբերակը, որով Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմ։
 
Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի ճգնաժամը Նիկոլ-Ալիեւ համատեղ մշակված օպերացիա է, որի նպատակն է Ռուսաստանին դուրս մղելը, իսկ մեր վճարվելիք գինը՝ Արցախի ադրբեջանացումը» ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ