11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ազգային խոհանոցը` զբոսաշրջության մեջ. ծանոթ խինկալանոցների հաշվին

Զբոսաշրջություն կոչվածն ուղղակի փող աշխատելու միջոց է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հկ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նա նշեց, որ իրականում զբոսաշրջությունը նախ պետք է երկիրն ու մշակույթը ներկայացներ, նոր միայն փող աշխատելու միջոց լիներ:

“Ուղղակի կա գումար, կա տարածք, կա արտասահմանում բարեկամ, վերջ տուրիստական գործակալությունը ձեւավորվեց”,- նշեց նա:

Բանախոսի կարծիքով` խոհանոցը, որպես մշակութային արժեք, որպես զբոսաշրջության պրոդուկտ շատերը չեն ընկալում:

“Զբոսաշրջիկները հոգնած գալիս են շրջագայությունից ու արդեն ուտելիքը որպես ուղղակի սնունդ ընդունում, գիդն էլ առանձին է նստում: Այնինչ, գիդը պետք է հասկանա, որ տուրը շարունակվում է, նա պետք է նստի, բացատրի, թե ինչ կերակուր է մատուցված, ինչ պատմություն ունի, ինչպես է պատրաստվում եւ այլն: Մինչդեռ ընկեր-ծանոթ-բարեկամով խինալիանոցների հետ են պայմանավորվում ու այնտեղ տանում զբոսաշրջիկներին”,- ասաց նա:

Մամուլյանի պնդմամբ` մարդը կենսաբանորեն այնպես է ստեղծված, որ համի հիշողությունը վերջինն է մոռանում:

“Առաջարկում եմ տուրիստական գործակալություներին` մեր կազմակերպությունը կարող է ձեր աշխատակիցների հետ անվճար դասընթացներ անցկացնել, ծանոթացնել մեր ազգային մշակույթին, խոհանոցին”,- ասաց նա:

Ս. Մամուլյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի իրենք կմատուցեն Անիի խոհանոցը` 11-14-րդ դարերի, հաջորդը կլինի Կիլիկիայի խոհանոցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ