21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն Արցախը անկախ ու հայկական չեն համարում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն Արցախը անկախ ու հայկական չեն համարում։
Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի,
 
Թոպրքիային պետք է Հայաստան՝ առանց հայկական ազգային իշխանության և ազգային ուժերի, ՆԱՏՕ-ին էլ պետք է տարածաշրջան՝ առանց ռուսական խաղաղապահների և ռուսական զինվորական ներկայության, իակ Նիկոլին էլ պետք է այս ամենը՝ իր աթոռը պահելու գնով:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կրկնում են նույն թեզերը, ինչ Ադրբեջանը:
Այսօր, որ ադրբեջանական խուժանը չի մտել Ստեփանակերտ և ուղիղ ֆիզիկական անվտանգությանը չի սպառնում, դրա խոչընդոտը ռուս խաղաղապահներն են:
 
Եթե ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ինչո՞ւ ՊԲ-ն կազմալուծեցիր,կապիտուլյանտ։
Փաշինյանն ու իր թիմը 120 հազար արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա։
Նրանք աճուրդի են հանել եւ Արցախը, եւ Հայաստանը»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ