11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Առևանգված Արտակին բազմաթիվ վնասվածքներով թողել են տան մոտ

“Շրջանառության հարկի մասին” օրենքի դեմ պայքարող ակտիվիստ ԲՀԿ-ական  Արտակ Խաչատրյանին այսօր երեկոյան  անհայտ անձինք ծեծված վիճակում թողել են տան դռան առջեւ եւ հեռացել։ Այդ մասին լրագրողներին հայտնեց  Արտակ Խաչատրյանի եղբայրը՝ Արտյոմը Խաչատրյանը Կառավարության շենքի մոտ , որտեղ առեւանգված Արտակ Խաչատրյանին գտնելու եւ մեղավորներին պատժելու պահանջով հավաքվել էին մի քանի տասնյակ առեւտրականներ։

Արտյոմ Խաչատրյանը նշեց, որ եղբայրը բազմաթիվ վնասվածքներ ունի, վիճակը ծանր է: Կառավարության առջեւ մեծ թվով ոստիկաններ կան։

Հիշեցնենք, Արտակ Խաչատրյանին ըստ նախնական հայտարարության` առևանգել են փետրվարի 7-ին` կեսօրին։  Ըստ ականատեսների՝ առեւանգողները եղել են 3 դիմակավորված եւ զինված անձինք, որոնք ձեռներեցին տարել էին անհայտ ուղղությամբ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ