28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Թեզը, թե Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, չի համապատասխանում իրականությանը. միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները. Ռուբեն Ռուբինյան (Տեսանյութ)

Լաչինի միջանցքը բացելու համար պետք է շարունակել մեծացնել միջազգային ճնշումները, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Դիտարկմանը, թե նշվում է, որ Ռուսաստանն է փակել Լաչինի միջանցքը, ԱԺ փոխնախագահն ասաց, թե դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է։

«Դա, բնականաբար, չի համապատասխանում իրականությանը։ Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները։ Մենք պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս մեծացնել Ադրբեջանի վրա։ Կարծում եմ՝ երեկվա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է ու մեծանում է», – նշեց Ռուբինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ