30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է, ընդ որում՝ հետևանքների առումով, դեռ պարզ էլ չի, թե որն է վատը, որն է շատ վատը։
Միջազգային ճնշումն այս պահին շատ թույլ է, որի պայմաններում Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ հրահրելու ճանապարհով ծանր քաղաքական պայմաններ է առաջ քաշում։
 
Իրավիճակի գլխավոր պատասխանատուն՝ Հայաստանի իշխանությունը, իր լռությամբ, քայլերով, ադրբեջանանպաստ հայտարարություններով բերել հասցրել է մի կետի, երբ իր ազդեցությունը համարժեք է սովորական փալասի, իսկ միջազգային դերակատարները լրիվ այլ առաջնահերթություններով են շարժվում։
 
Այս պայմաններում Ադրբեջանը պլանավորել ու իրականացնում է ճնշումների ամենաայլանդակ, հակամարդկային, էթնիկ զտումներ ենթադրող և ֆիզիկական ահռելի սպառնալիք իրականացնող մասշտաբային ծրագիր» ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ