22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս օրերին Արցախ ամրոցում որոշվում է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը. Ավետիք Իշխանյան

Հասկանու՞մ ենք, արդյոք, որ այս օրերին հայոց Արցախ ամրոցում որոշվում է ողջ Հայաստանի և հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Արցախի ժողովրդի տոկունությունից, համառությունից է կախված բոլորիս, այո՛ բոլորիս ճակատագիրը, լինենք մենք արցախաբնակ, հայաստանաբնակ, թե սփյուռքահայեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Արցախի, լեզուս չի պտտվում ասել․․․անկմանը, կհետևի Հայաստանի անկումը և ողջ հայ ժողովուրդը կդառնա պետականազուրկ ցեղ, արհամարհված բոլոր երկրների կողմից, որտեղ էլ կապաստանենք։ Կխճան և կարհամարհեն նաև ավանդական սփյուռքահայերին։

Այնպես որ Արցախի պայքարը պետք է վերածվի համազգայինի, ներառելով սփյուռքը, իհարկե, առաջին հերթին՝ Հայաստանը։ Ամեն վայրկյանը ճակատագրական է։ Միթե՞ չենք կարող մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, մի պահ մոռանալ միմյանց հանդեպ նախկին վիրավորանքները, համախմբվել, ոտքի կանգնել, քշել ազգադավ իշխանությանը և փրկել հայոց աշխարհը։

Հասկացե՛ք վերջապես, այսօր հանուն Արցախի պայքարը, նույն 1918թ․ Սարդարապատն է և որոշվում է հայ ժողովրդի, հայոց պետականության լինել չլինելու հարցը»,- գրել է Իշխանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ