01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկու օր առաջ անդրադարձել էի նորանշանակ ԿԳՄՍ նախարար, հակազգային տար՝ ժաննա Անդրասյանին. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկու օր առաջ անդրադարձել էի նորանշանակ ԿԳՄՍ նախարար, հակազգային տար՝ ժաննա Անդրասյանին, ասելով, որ ժամանակին սնվելով տարբեր սորոսական ՀԿ-ից տանում էր հակահայկական և հակազգային քարոզչություն, ինչը տվեց իր պտուղները. տեղի ունեցավ հայ Ազգի դեգրադացում, իսկ նա, իհարկե, նշանակվեց կրթության նախարար, որ ավարտին հասցնի այն պղծությունը, որը քարոզել է ժամանակին՝ անդեմ, անգեն, անսկզբունք հասարակություն ունենալը:

Այսօր առավոտյան կարդալով «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները, որի համաձայն, ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարարը հրահանգել է դպրոցներում արգելել բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքներն ու կրթադաստիարակչական միջոցառումները, ևս մեկ անգամ փաստում եմ, որ սրանք նիկոլի գլխավորությամբ, հատուկ մշակված ծրագրով սպանում են Հայի գենը ու Հայ լինելու իրավունքը:

Աղբյուրի հղումը մեկնաբանությունում» :

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ