2021 թվականի ընտրություններից հետո անգամ Նիկոլը մեղավոր չէ
Երբ քաղաքական գործիչները հայտարարում են, թե ժողովուրդը մեղավոր չի, ժողովրդին մոլորեցրին դա հնարավորություն չի տալիս այս վիճակից դուրս գալու։ Ցանկացած հասարակություն քաղում է իր ընտրության պտուղները, անգամ կեղծված ընտրությունն է ժողովրդի ընտրությունը (եթե հանդուրժում է այն)։ Պարտությունից հետո այս տեսքի ընտրություն կատարած հասարակությանը այլ բան չէր էլ սպասում։ Հիմա միակ ելքն այն է, որ մարդիկ հասկանան, որ իրենք են ընտրել այս վիճակը ու իրենց ոչ ոք չի մոլորեցրել, իրենց փոխարեն ոչ ոք մեղավոր չէ, 2021 թվականի ընտրություններից հետո անգամ Նիկոլը մեղավոր չէ, դրանից հետո կատարվածի համար, իրեն մանդատ են տվել։Գրում է մեկնաբան Բորիս Մուրազին: