ՀՀ անկախությունը սակարկման ենթակա չէ. Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդկ անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ անկախությունը սակարկման ենթակա չէ
Մենք հայտնվել ենք շատ բարդ իրավիճակում, որտեղ ցանկացածը պատրաստ է վերցնել մեզանից ամեն ինչ:
Այո, մենք երբեք չենք ունեցել իդեալական ինստիտուտներ, այո, մեր անկախ պատմության մեջ մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, կարելի էր անել ավելին, բայց ամենաթիրախային հարցերում առնվազն եղել է թեկուզ փխրուն, բայց այնուամենայնիվ վահան, որը պահել է մեր ինքնիշխանությունը:
Վերջին բառը կարող է քմծիծաղ առաջացնել, քանի որ մեր կախվածության մասին կարելի է շատ խոսել, բայց մեր օրերում աշխարհի բազմաթիվ անկախ երկրներ ունենք որոշակի կախվածություն, ինչը նորմալ է:
Հայաստանի անգամ ամենածանր ժամանակները ապացուցում են, որ երկար տարիներ մեր երկրում ձևավորել են պետություններ: Ոչ պրոհայկական, այլ օտար պետությունների, ուժերի և շահերի պաշտպաններ, որոնց խոսքը, գործողությունները և քայլերը կախված են բացառապես ռասկլադներից և զանգերից: Այստեղ էական չէ, դա կբնորոշվի որպես զոմբիություն, գործակալություն, թե այլ տեսակի տերմինով: Բովանդակությունը որոշ վերապահումներով նույնն է՝ անգործություն:
Ոմանց հանցագործ կոմֆորմիզը, որը կապված է ունեցած կապիտալից, հեղինակությունից, աշխատանքից և առկա կոմպրոմատներից ստիպում է մտածել այլ ելքերի մասին:
Այլ ելքերի մեջ քաղաքականապես ոչ ակտիվ հասարակությունն է: Իրենց կարող եք որակել Կասկադում սուրճ խմողից մինչև Սարյանում գինի վայելով: Վիրավորելով կամ չվիրավորելով հարց չի լուծվելու և դա փաստ է: Ունենք այն ինչ ունենք:
Մի շարք հարցումներ ցույց են տալիս, որ Հայաստանում քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը խայտառակ աստիճանի ցածր է: Սա վատ է և գործող իշխանության և ընդդիմության համար: Վատ է, որովհետև դրա հաշվին կարող են տեղի ունենալ այնպիսի գործընթացներ, որի համար երանի տրվեն Հայաստանի բոլոր իշխանություններին:
Ես չեմ ցանկանում, որ 100 տարի անց կրկնվի այն, ինչը կփոշիացնի Եռաբլուրի գոյություն և այն, թե ինչի համար են իրենք կռիվ տվել: Ես չեմ ցանկանում, բայց իմ չցանկանալը շատ քիչ է:
Ես փոքր մարդ եմ այս մեծ աղմուկի մեջ, ով ուզում է լավ բան, բայց չի գտել դրա ճանապարհը: Գիտեմ, որ մենակ չեմ: Շատ ենք, կանք..:
Չգիտեմ մեզ ինչ է սպասվում այս քաոսում, բայց մի բան վստահ կարամ ասեմ, մեր երկրի ինքնիշխանությունը սակարկման ենթակա չի կարող լինել, իսկ ով գնաց սակարկման, ով թողեց Հայաստանում և Արցախում բնակվող ժողովրդին միայնակ և առանց պետության/ կապ չունի թողնողը Հայաստանից է, թե Արցախից/ նրա դեմ կգործի մի վճիռ՝ մահ, առանց դատի և այլ դատաբյուրոկրատական քաշքշուկների:
Կարմիր գիծը անկախությունն է, որը սակարկման ենթակա չէ»: