11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Թուրքիայում կնոջ ձայնը հեռուստաեթերից անջատել են քրդերեն խոսելու համար

Թուրքական «ATV» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Էսրա Էրոլի մոտ» հաղորդմանը հյուրընկալված քուրդ կինը, ով տարիներ շարունակ չէր տեսել իր աղջկան, հաղորդման ժամանակ նրան տեսնելիս հուզմունքից սկսվել է արտասվել ու քրդերեն խոսել։ Սակայն նույն պահին հեռուստատեսության աշխատակիցներն իսկույն անջատել են կնոջ ձայնը հեռուստաեթերից։

21-ամյա Գյուլայ Թոման տարիներ շարունակ համարվում էր անհետ կորած, սակայն վերոհիշյալ հաղորդման շրջանակներում հանդիպել է մորը։ Աղջիկը պատմել է, որ 14 տարեկանում ընտանիքն իրեն բռնի կերպով ամուսնացրել է:

Սա մեծ իրարանցում է առաջացրել Թուրքիայի քաղաքական գործիչների շրջանում: «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության առաջնորդ Ալի Բաբաջանն իր Twiter-յան էջում այս թեմայով գրել է, որ նման արարքն անպատվաբեր է և արժանի է քննադատության:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ