10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի

Այս տարի Մասիս համայնքը տոնականորեն չի զարդարվի, նաև չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին:

Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը: Խաղաղություն մեր երկրին»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ