02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ադրբեջանական բնապահպանների անվան տակ հանդես եկող հերթական սպան է բացահայտվել». Արթուր Արամյան

Օգտատեր Արթուր Արամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Բերձորի ճանապարհը փակած ադրբեջանական բնապահպանների անվան տակ հանդես եկող հերթական սպան է բացահայտվել։ Ծանոթացեք, նա ադրբեջանական ցամաքային զորքերի ավագ լեյտենանտ Ուլվի Գեդիրն է, ծնված 1988 թվականին, ավարտել է ադրբեջանական Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական բարձրագույն ռազմական դպրոցը, Ուլվին կորցրել է եղբորն արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, բայց այդպես էլ ուշքի չի եկել և խելքը գլուխը չի հավաքել։ Թուրքիայի մոլի երկրպագուն եկել է այնտեղ հստակ հանձնարարականներով, որոնցից մեկը` ռուս խաղաղապահների նյարդերը շարժելն է։ Կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ բոլոր այս և այլ նմանատիպ անձանց մուտքն իրապես կարգելվի Ռուսաստանի Դաշնություն»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ