Աննա Հակոբյանի ռոմանտիկան եւ ֆուտբոլը
Սոցիալական հարթակների թեման դարձյալ վարչապետի տիկինն է՝ վերջինիս հրապարակած տեսանյութը:
«Մինչ Արցախում վիճակն օրհասական է, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, ձմռան ցրտին մարդիկ մնացել են առանց գազ, շուտով պարենային մթերքների դեֆիցիտ առաջ կգա, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընդգծված ակտիվություն է շարունակում ցուցաբերել սոցցանցում՝ ցուցադրելով իրենց իշխանական փափուկ կյանքը:
Այս անգամ տիկինը ինստագրամյան միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ ոտքը ոտքին գցած, ռոմանտիկ միջավայրում երեկվա ֆուտբոլային խաղն է վայելում»,-Հրապարակ․am-ն է անդրադարձել թեմային:
«Մոմեր, բազմոց և 22 վազվզող արու: Ի՞նչ է այս ոտքը ոտքին գցած անծանոթուհու մտքին»,-գրում է օգտատեր Միկա Մարգարյանը՝ բնորոշելով տիկնոջ ֆուտբոլային հրապարակումը Արցախի շուրջ տեղի ունեցողի ֆոնին:
«Ես ասել եմ այս ընտանիքը մեր ազգի միակ թշնամին է …Թե բա ռուսը չփրկեց, Եվրոպան չխոսեց….Մենք տան մեջ թշնամի ենք տաքացրել ու դեռ ուրիշների վրա մունաթ ենք գալիս»-գրում է Արմինե Մելքոնյանը։
Ես ուզում եմ հասկանալ մոտիվը և նպատակը այս լարված պահին նման վիդեո տեղադրելու: Արցախում երրորդ օրն է մարդիկ անլույս, առանց ջեռուցում շրջափակման մեջ են: Մարդիկ ամեն րոպե հեռախոսները ձեռքներին փորձում են մի լուր իմանալ… գրում էԳոհար Հայրապետյանը:
Միանգամից միանայիք ադրբեջանցի «էկոակտիվիստներին». իրենք էլ ձեր պես մեր շնչին նստած ֆուտբոլ են նայում խարույկի շուրջ, էսթետիկ կոնտենտը կլրացնեք 🙂 գրում է Լյուսի Ուլունցը: