22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Էն, որ մեր երկրի գլխին աղետա եկել, դրանում համոզվածա նույնիսկ ամենաանդրդվելի նիկոլականը, ուրիշ հարցա, որ ինքը՝ մինչև հիմա չի հասկացել ԱՂԵՏԻ պատճառը

2018-2022 ի՞նչ եղավ Հայաստանի ու Արցախի հետ: Եթե երկար բարակ չասենք, մեկ բառով կարելի է բնութագրել՝ ԱՂԵՏ:

Էն, որ մեր երկրի գլխին աղետա եկել, դրանում համոզվածա նույնիսկ ամենաանդրդվելի նիկոլականը, ուրիշ հարցա, որ ինքը՝ մինչև հիմա չի հասկացել ԱՂԵՏԻ պատճառը: Դե եկեք մի պահ պատկերացնենք, որ 2018-ին էն մարդիկ, որ հասկանում էին, գիտակցում էին, ու բարձրաձայնում էին էն մասին, որ սրանք չարիք են, ու ԱՂԵՏ են բերելու մեր երկրի ու ժողովրդի գլխին՝ որոշեին սրանց քոքը կտրել, ասենք՝ սատկացնեին ռադիոտան գրավման օրը, կամ ուղղակի փակեին մի քառասուն տարով: Հիմա՝ կասեն հա, թող էն ժամանակ սրանց դեմն առնեին, որ էսքան բանը չլիներ: Բայց ախր էդ հիմա կասեն, էն ժամանակ պետությանը ինչ ասես կասեին: Մյուս կողմից պետությունը չպիտի մտածի օխլոսի կարծիքի մասին, պետությունը պիտի ոչ մի բանի առաջ չկանգնի երկիրը պահելու համար: 2008-ին՝ երբ էս նույն խունտայի քաղաքական հերն էր դուրս եկել փողոց՝ Արցախը հանձնելու, Հայաստանը քանդելու նպատակով, Ռոբերտ Քոչարյանը դեմն առավ, ուղղակի քեղդեց էդ պրոցեսը, ճիշտա՝ դա թանկ գին արժեցավ, տասը՝ բանից բեխաբար հայ մահացավ էդ դավի արդյունքում, ու Ռոբերտ Քոչարյանը արյունարբուի պիտակ վաստակեց: Բայց մենք հիմա ենք հասկանում, որ դրա արդյունքում նա պետությունը փրկեց: Էդ դեպքում հարցա ծագում, ավելի լավ չէ՞ր 2018-ին Սերժ Սարգսյանը ուժ կիրառեր Երևանում, արդյունքում չէին զոհվի հինգ հազար մեր տղերքը, հազարները չէին մնա հաշմանդամ, Արցախը մերը կլիներ, ու սենց ստորացած ու նվաստացած չէինք լինի: Կարծում եմ դժվար թե գտնվի մի հայ՝ եթե դավաճան չի, ու հոգեկան հիվանդ էլ չի, որ չհամաձայնի էն մտքին, որ ավելի լավ կլիներ էն ժամանակ ուժ կիրառած լինեին: Բայց դա հիմա է պարզ դառնում, երբ սխալի հետևանքը մաշկի վրա զգում ես: Ժողովուրդն իր հերթին մեծ սխալ գործեց 2018-ին, Էդ մեծ սխալն իր մասշտաբին համապատասխան պատիժ ստացավ, շատ ծանր գին վճարվեց, բայց բնության մեջ էդ օրենքը անխաղդ գործումա ՝ՍԽԱԼԸ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆՈՒՄ: Ժողովուրդն իր բաժին մեղքի համար վճարեց, բայց դրանով պատիժը չավարտվեց: Պատասխան պիտի տան բոլորը՝ աղետ չկանխողներից մինչև աղետ բերողներ: ՈՒղղակի մի դաս գոնե քաղենք էսքանից հետո, երկիրը օխլոսին չի կարելի վստահել, չի կարելի ու վերջ, օխլոսը կործանումա երկիրը:
Էս տեսակին չի կարելի երկիր վստահել:

Արամ Խաչատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ