22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Մինչ ՌԴ փորձում է պատասխան ՔԱՅԼԵՐ կիրառել Ադրբեջանի դեմ, հավաքական արևմուտքը սահմանափակվում է լոկ ԽՈՍՔԵՐՈՎ և չի էլ թաքցնում, որ ավել բան չի անելու. Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.

Դաշտային տեղեկություններ են ստացվում, որ ՌԴ Բրյանսկի մարզի Կարմրաքար (Красный Камень) բնակավայրի սահմանային անցակետում ադրբեջանական բեռնատարներին ՌԴ սահմանապահներն արգելում են մտնել Բելառուսի տարածք՝ նախօրոք վերցնելով անձնագրերը և այլ փաստաթղթերը և չներկայացնելով արգելքի որևէ հիմնավորում։

Մինչ ՌԴ փորձում է պատասխան ՔԱՅԼԵՐ կիրառել Ադրբեջանի դեմ, հավաքական արևմուտքը սահմանափակվում է լոկ ԽՈՍՔԵՐՈՎ և չի էլ թաքցնում, որ ավել բան չի անելու։ Հիշենք եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելի հայտարարությունը՝

«Ադրբեջանը կարևոր գործընկեր է ԵՄ-ի համար և վերջերս կնքված էներգետիկ պայմանագրի համաձայն ԵՄ-ն ներմուծելու է 50% ավելի շատ գազ, քան նախկինում։ Սանկցիաներ և էներգետիկ պայմանագրերի լուծարում կամ ժամանակավոր սառեցում չի նախատեսվում։ Առավելագույնը, որ ԵՄ-ն կարող է, կոչ անելն է Ադրբեջանին զորքերը հետ քաշել ՀՀ սուվերեն տարածքից (ընդգծումն իմն է – Է․Է․), ինչն էլ արվում է»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ