«Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« «Էկոլոգ» օպերացիայով որոշ երկրներ, ադրբեջանական ատրճանակի փողը պահել են Ռուսաստանի դեմքին:
Լարվածությունը որքան հայ-ադրբեջանական մակարդակում է, այնքան էլ գլոբալ բնույթ ունի: Ֆիզիկական ու անվտանգային առումով ծուղակում հայտնվել ենք մենք` հայերս, իսկ ռազա-քաղաքական առումով` նաև ռուսները: Կլինի կրակոց, թե ոչ` կախված է հայ-ռուսական կողմերի համբերատարությունից:
Քանի որ բանապահպանական պահանջը ֆիկցիա է, և նրանց նպստակը բոլորովին այլ է, հետևաբար Ադրբեջանը չի շտապում բացել միջանցքը: «Էկոլոգ» օպերացիան կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ թուրքերը Նիկոլից չեն պոկել այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» հանձնառությունը, կամ էլ ռուսները չեն դիմել ուժի կիրառման:
Լաչինի փակված միջանցքը կյանքի ճանապարհ է ոչ միայն Արցախի համար, այլ նաև ռուսական խաղաղարար առաքելության համար: Այն փակ լինել չի կարող, քանի որ նաև ռուսական պետության միջազգային հեղինակության և արժանապատվության հարցն է: Հետևաբար օտարերկրյա սցենարով «ՌԴ դեմքին նշանառված ադրբեջանական ատրճանակը», այսինքն փակված ճանապարհը կամ պետք է բացվի ուժով, կամ այդ ատրճանակը «կրակելու է»:
Չի բացառվում, որ հենց Ադրբեջանի հատուկ ծառայությունները կազմակերպեն սադրանքներ, որի արդյունքում զոհվեն մեկ-երկու ազերի «էկոլոգներ»: Այդ դեպքում մաքուր հայերեն խոսող ազերի «էկոլոգ»- զինվորականը ուղիղ եթերում կհայտարարի, որ իբրև թե ռուսական խաղաղապահի համազգեստով «ազգությամբ հայ» (իրականում չկան) խաղաղապահն է սադրել ու սպանել խաղաղ ակցիա իրականացնող ազերի «էկոլոգին»:
Նման սցենարը միջազգային արևմտյան հանրությանը փայլուն առիթ կտա ՌԴ խաղաղապահ առաքելությունը հարցականի տակ դնելու, իսկ Ադրբեջանին` ռազմական բախումների համար լեգիտիմ իրավունք ձեռքբերելու համար:
Վաղուց արդեն սկսվել է նյարդերի, դավադրությունների, բազմաֆունկցիոնալ ծուղակների, հոգեբանական ճնշումների և քաղաքական խարդավանքների ժամանակաշրջանը:
Ադրբեջանը շտապում է պոկել առավելը` քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը չի հանգուցալուծվել, և Նիկոլին չեն փոխել: Բացի այդ` Թուրքիայում հաջորդ տարի ընտրություններ են, որտեղ անշուշտ խաղարկվելու է արցախյան հաղթաթուղթը, ինչպես նաև Հարավային Կովկասում Հայաստանի հաշվին Թուրքիայի ամրապնդման ու դեպի կենտրոնական Ասիա առաջ մղման էրդողանյան նվաճումները:
Այսօր` օկուպացված տարածքներ, փակվող-բացվող ճանապարհ, վաղը` խափանված գազատար, վնասված էլեկտրամատակարարում, վերահսկվող կապ և տրանսպորտային հաղորդակցություն, կառավարվող ջրային ռեսուրսներ ու ճանապարհային հանգույցներ, նոր օկուպացիաներ և այլն:
Այս ամենը 5000-ից ավելի զոհերի գնով Ադրբեջանին տալուց հետո` մեզ պահել ենք միայն մեկ «հզոր խաղաթուղթ». դավաճան Նիկոլին: Մարդ ինչքան պետք է ատի իր երեխաներին, լինի տգետ ու հոգով անբարո, որ նմանատիպ իրավիճակների համար Նիկոլի պես «վարչապետ» ունենա»: