Այսօր Գյումրու ժողովուրդը սթրեսի մեջ է. պատգամավոր

ԱԺ ՕԵԿ խմբկցության գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր գնալու է Գյումրի: Նա այսօր մասին նշեց այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է արձագանքում Գյումրիի բախումների մասնակիցներից Մնացական Ալեքսանյանի կալանավորմանը: Պատգամավորը հեռախոսազրույց է ունեցել Գյուրմու կառույցի պատասխանատուների հետ:
՛՛Բախումների գիշերը եղան քաղաքացիներ, ում հրավիրեցին հարցաքննության, ու հաջողվեց հասնել նրան, որ որևէ քաղաքացու չձերբակալեն: Ես անձամբ զբաղվելու եմ այս հարցով, այսօր դատական նիստի կա, ես դատական նիստից անմիջապես հետո գնալու եմ Գյումրի: Եթե քաղաքացին որևէ մեղք չունի ու արդար պահանջն է ներկայացրել, որ այդ վիժվածքին հանձնեն հայ իրավապահներին, անըդնունելի է , որ այդ մոտիվացիայով է ձերբակալվում՛՛,-նկատեց նա:
Մարգարյանը նշեց, որ Գյումրիի սպանդի վերաբերյալ այսօր բավական իրարամերժ տեղեկատվություն է ստացվում, պատճառն այն է, որ պարբերաբար պաշտոնական տեղեկատվոթյուն չի ստացվում: ՛՛Պիտի տան այդ տեղեկությունը, որ մեզ պարզ լինի, թե իրականությունը որն է, ինչ փուլում է գտնվում: Այսօր Գյումրու ժողովուրդը սթրեսի մեջ է, աչքը տեսածից է վախենում՛՛: