24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանցիները հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարևոր մի հանգամանք կա Շուշի-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից բեմադրված այս էժան շոուի մեջ։ Նրանք հիմա պայքարում են ոչ թե հայերի, այլ ռուս խաղաղապահների դեմ։ Ամեն ինչ անում են, որպեսզի վերջիններիս նյարդերը տեղի տան և ինչ-որ բախում հրահրվի։ Դրանից հետո պաշտոնական Բաքուն կսկսի բողոքել ռուս խաղաղապահների վարքագծից և օրակարգ կբերի «խաղաղապահների խնդիրը» լուծելու հարցը։

Այստեղ նրանք պլան-մինիմում և պլան-մաքսիմում ունեն։ Նվազագույն խնդիրը Արցախ այլ երկրների՝ հատկապես Թուրքիայի զորքեր բերելն է։ Առավելագույնը՝ ռուս խաղաղապահների հեռացումը։

Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա Անկարայի հետ համատեղ մշակված ծրագիր է»

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ