11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԻՊ-ն Հայաստանին ուղղակիորեն վտանգ չի սպառնում. արաբագետ

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումն այս տարվա իր գործունեությունը շատ բուռն է սկսել: Տարին նոր է սկսվել ԻՊ-ը արդեն երեք պատանդի գլխատել է: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում նկատեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: 

“Կառույցի գործունությունից տուժեց նաեւ Հայաստանը` ունենալով նյութական կորուստ: Հայկական երկու եկեղեցիներ են այրվել: Անցած տարի սեպտեմբերի 20-ին մենք ունեցանք մեր առաջին կորուստը՝ Դեր Զորի եկեղեցին: Իսկ այս տարի այրեցին Մոսուլի հայկական եկեղեցին”:

Անդրադառնալով “Իսլամական պետությունից” հայերին սպառնացող հնարավոր վտանգին` արաբագետը նշեց, որ այդ կառույցից Հայաստանին ուղղակիորեն վտանգ չի սպառնում:

“Այն կարող է սպառնալիք հանդիսանալ այն պետությունների համար, որտեղ ունի գաղափարակիրներ, հետևորդներ: Սակայն վտանգի մեջ են գտնվում Իրաքում և Սիրիայում գտնվող հայկական համայնքները”,- ասաց բանախոսը` նշելով, որ ԻՊ-ը Սիրիայի և Իրաքի սահմաններում բավականին մեծ տարածություն է զբաղեցնում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ