23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանցիները կրկին փակել են Լաչինի միջանցքը

Այսօր քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։

⚠️ Որպես «բնապահպաններ» դիրքավորվող ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրիչներն արդեն վրաններ են տեղադրում Լաչինի միջանցքում՝ դեպքերը «լուսաբանելու» եկած իբրև թե լրագրողների հետ սադրելով ռուս խաղաղապահներին։

? Միևնույն ժամանակ, Արցախի պաշտպանությունից ու անվտանգությունից իր ձեռքերը լվացած, Արցախը Ադրբեջանի հետ ուղղակի բանակցությունների ուղարկող,կարգավիճակի հարցը բանակցային օրակարգից դուրս մղած, Արցախի անվտանգության՝ այս պահին գլխավոր երաշխիք հանդիսացող ռուս խաղաղապահներին պարբերաբար թիրախավորող ՀՀ դե-ֆակտո վարչապես Ն․ Փաշինյանը ասօր կրկիրն հայտարարել է, որ Ադրբեջանը Արցախում ցեղասպանություն է նախապատրաստում, թեև այդ ցեղասպանության կազմակերպումից անմասն չէ հենց ինքը՝ դե-ֆակտո վարչապետը։

?«Լաչինի միջանցքը ցեղասպանության կանխարգելման միջանցք է։ Փակել այդ միջանցքը, դադարեցնել այդ միջանցքի գործունեությունը՝ նշանակում է 3 տարբեր սցենարներով ԼՂ հայությանը դատապարտել ցեղասպանության»,- հայտարարել է Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի ընթացքում։

? Նա նաև հայտարարել է, որ վիրավորելու նպատակով իրեն «թուրք» կոչելը նա վիրավորանք չի համարում։ Եթե նայենք վերջինիս և թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ քայլերի և խոսույթի ներդաշնակությանը, թերևս ակնհայտ է, թե ինչու դե-ֆակտո վարչապետը թուրք բառը չի ընդունում որպես վիրավորանք։

Հայկական ալիք | @hayaliq

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ