22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տիեզերքը նվաճեցին, մնաց չոր նավահանգիստը . Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

Տիեզերքը,  նվաճեցին, մնաց չոր նավահանգիստը։ Ինչպես Քերոբյանն է ասում՝ դա կառավարության առաջնահերթությունն է․ «Եթե ամեն ինչը ճիշտ գնա, ապա Գյումրիում 2-3 տարվա ընթացքում կստեղծվի 20-40 հազար աշխատատեղ»։

Կառուցել, կառուցում են՝ թող չոր ձկնորսական, ռազմական նավահանգիստներ ստեղծեն։ Թող համաշխարհային (համաշխարհային առևտրի կենտրոններ), միջազգային (տարբեր երկրների միջև բեռնափոխանակությունն ապահովող), տեղական (մերձափնյա նավագնացության կամ էլ փոքր նավերի պատսպարման համար) նավահանգիստներ ստեղծեն։ Ինչքան ջրում լողացող կոկորդիլոսներ են բուծել, հերիք է, թող հիմա էլ թռչող կոկորդիլոսներ բերեն, որ չոր մնան։ 

Նավահանգիստ բառը փոխաբերական իմաստով էլ օգտագործում են, որը նշանակում է հանգրվան, հանգստի՝ դադարի վայր։ Քերոբյանին ճիշտ չեք հասկացել։

Կառավարությունն ուզում է ՝  Գյումրին  հանգրվան դարձնել ադրբեջանցիների ու թուրքերի համար, որտեղ կարող են նրանք հանգստանալ, զվարճանալ։ Նման կայանած չոր նավահանգիստներ կան Ջերմուկում, Սյունիքում, Գեղարքունիկում․․․

Ժողովուրդը էս կառավարության տիեզերական բարձրությունը տեսել է, մնում է ջրային խորությունը չափի։ Նախընտրական արշավը սկսվեց ստոլբից ստոլբա բարձրանալով, տիեզերք հասնել։ Հիմա էլ կիջնեն՝ օվկիանոսի մեջ խորանան։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ