30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմադիր պատգամավորը բացահայտեց վարչապետի սուտը. Փաշինյանը խաբել է. մաս 152. «Ժողովուրդ»

Չգիտեմ, թե ամեն անգամ նիկոլական ստերը հերքելուց հետո որքանով նա կուղղվի, բայց նման է վատ սովորող այն աշակերտին, որին ուսուցիչը, որքան էլ փորձում է 1+1=2 հավասարումը սովորեցնել, շարունակում է այլ բան պնդել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարել էր «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա այդ օրը թղթածրարով էր եկել, որտեղ ներառված էին Փաշինյանի գրառումները եւ պաշտոնական փաստաթղթերը, որոնք վկայում են երկու բան:

«Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմա-Աթայի՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի հռչակագրով, երկու երկրները ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում պատկերացրել են նաեւ Արցախն Ադրբեջանի կազմում», – ասաց Մանուկյանը՝ ցուցադրելով, թե ինչպես է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տարբեր տարիների ընթացքում շնորհավորել Արցախի անկախությունը. «Իր կարճ ուղեղով շնորհավորել է, որ Արցախն անկախացել է Խորհրդային Միությունից»։

Երկրորդը, պատգամավորի խոսքով, այն է, որ սուտ է Փաշինյանի այն հայտարարությունը, թե, Մադրիդյան սկզբունքներով, Արցախն Ադրբեջանի կազմում է։ Ընդդիմադիր պատգամավորի կողմից բերված այս փաստաթղթերն ու հայտարարությունները եւս մեկ անգամ փաստում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել եւ մանիպուլացրել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ