Հանրային խորհուրդը պատրաստվում է նախագահի հետ հանդիպման
_1423200303.jpg)
Փետրվարի 5-ին ՀԽ փոքր խորհրդի նիստին խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը երկրի ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվելու են կառույցի գործունեության հեռանկարները:
Հանրային խորհրդի առաջիկա երկու տարիների գործունեության մեխանիզմները քննարկելու ընթացքում որոշվել է յուրաքանչյուր ամիս գումարել ՀԽ հանձնաժողովներից մեկի լիագումար նիստ՝ հանձնաժողովի ոլորտային խնդիրները խորությամբ քննարկելու, հանրությանը ներկայացնելու, պետական ու հասարակական կառույցների, ոլորտի մասնագետների տեսակետները լսելու, դրանց լուծման վերաբերյալ համապատասխան ռազմավարություն մշակելու նպատակով:
Ընդգծվել է, որ առաջիկայում նույնպես շարունակվելու է Հանրային խորհրդի անդամներից բաղկացած աշխատանքային խմբերի այցը Հայաստանի տարբեր մարզեր՝ տեղում ծանոթանալու հանրությանը հուզող խնդիրներին:
ՀԽ անդամները կարևորել են խորհրդի ակտիվ համագործակցությունը քաղաքացիական հասարակության այլ կառույցների հետ: