05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 146. «Ժողովուրդ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում պնդեց, թե նոյեմբերի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլեւս չի օգտագործում: «Սա ինչո՞վ է կարեւոր. տեսեք, չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն իր խոսույթում անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, Արտաքին գործերի նախարարությունը միջանցք բառը չի օգտագործում», – նշել էր նա:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն, չնայած Փաշինյանի պնդումներին, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը, այն էլ՝ երեք անգամ, եւ հիշատակումներն առկա են մի քանի լեզուներով: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլեւս չի օգտագործում, հերթական մանիպուլյացիան է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ