29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

12 հազար վճարում ես ու հանգիստ աշխատում. Գագիկ Բեգլարյանը խոստացավ /վիդեո/

Մի խումբ տաքսու վարորդներ, այսօր բողոքի ակցիայով կառավարության շենքի մոտ էին հավաքվել` պահանջելով, որպեսզի լիզենցավորման նոր կարգի մասին օրենքը չկիրառվի, քանի որ տաքսի վարողները առանց այն էլ օրենքով նախատեսված մի շարք ծախսեր ունեն, իրենց պարտադրում են նաև հաշվիչներ ձեռք բերել:

՛՛Նաև սև ու սպիտակ համարների հետ կապված սաղ խառնվելա  իրար՛՛, -նշեցին տաքսիստները:

Տաքսիստներին մոտեցավ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա վստահեցրեց, որ նոր կարգը, որը նախատեսում է ամսական 12 հազար դրամ վճար, ավելի լավ օրենք է և հեշտացնում է վարորդների աշխատանքը:

Հիշեցնենք, նոր օրենքով այսուհետ ֆիզիկական անձինք կարող են մեկ ավտոմոբիլով տաքսի ծառայություն մատուցելէ առանց գրանցվելու պետական ռեգիստրում:  Սրա համար անհրաժեշտ է տրանսպորտային միջոցը կահավորել սահմանված պահանջներին համապատասխան, ներկայացնել պահանջվող փաստաթղթերը և ստանալ գործունեություն իրականացնելու իրավունք: Հանվել է դեղին հիմնագույնի համարանիշների պահանջը: Դրանց փոխարեն համապատասխան ներդիրը կփակցվի մեքենայի դիմապակուն: Սրանով կկրճատվի չորսից հինգ գործողություն և կխնայվի 17.500 դրամ գումար:

 Նախկինում լիզենցիա ստացող անձը պետք է տեղեկանքը վերցներ նախարարությունից, այն տաներ ՃՈ՝ ամրագրեր ստանալու ենթակա դեղին հիմնագույնի համարանիշը, նորից վերադառնար նախարարություն, ոստիկանություն, երկարատև ճանապարհ անցներ: Հանվել է ամենօրյա բուժզզնում և տեխզննում իրականացնելու պարտադիր պահանջը, արդյունքում վարորդներն ամսական կխնայեն նաև 10.000-15.000 դրամ :

Կրճատվել է լիցենզիայի տրամադրման ժամկետը, նախկին երեսուն օրվա փոխարեն սահմանվել է յոթ օր, լիզենցավորված կազմակերպությունների համար մինչև հաջորդ տուրքի վճարման ժամկետը սահմանվել է անցումային ժամանակաշրջան վեց ամիս: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ