22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպեց հյուրանոցում. 168.am

Օրերս Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպում:

Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ նախագահի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց այն վայրում, որտեղ կազմակերպվել էր ՀԱՊԿ ղեկավարների նեղ ու ընդլայնված կազմերով նիստերը, «Դվին» հյուրանոցում:

Ի դեպ, ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք սա Պուտինի երկրորդ աշխատանքային այցն էր:
Առաջին այցը 2019-ի հոկտեմբերի 1-ին էր ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ 2019 թվականի այցի շրջանակում ևս Փաշինյան-Պուտին հանդիպումը տեղի էր ունեցել «Դվին» հյուրանոցում և ոչ ՀՀ կառավարությունում:

Հայ-ռուսական բարձրաստիճան շփումները և հատկապես Փաշինյան-Պուտին հարաբերությունների խնդրահարույց պատմությունը գտնվում է՝ ինչպես հանրության, այնպես էլ՝ փորձագիտական ու քաղաքական համայնքի ուշադրության կենտրոնում:

Ուստի անհնար է չնկատել նախ այն հանգամանքը, որ չնայած ՀՀ-ն դեռ համարվում է ՌԴ ռազմավարական դաշնակից, ՌԴ նախագահը ՀՀ չի այցելում աշխատանքային այցից բացի՝ այլ, ավելի բարձր մակարդակ ենթադրող այցով՝ պետական կամ պաշտոնական, որը նաև ընկալվում է՝ որպես հարգանքի դրսևորում գործընկեր երկրի ու այդ երկրի իշխանությունների հանդեպ:

Սակայն նույնիսկ նման ձևաչափի այցերի բացակայության դեպքում աչքի է զարնում այն հանգամանքը, թե որտեղ է հանդիպում Փաշինյանը Պուտինի հետ:

Նույնիսկ համացանցային հարթակներում է քննարկվում, թե ինչու Վլադիմիր Պուտինը չի այցելում ՀՀ կառավարություն, և հանդիպումը տեղի է ունենում հյուրանոցային սրահներում՝ երկկողմ բարձրաստիճան հարաբերությունների տեսանկյունից անհասկանալի ու անընկալելի մթնոլորտում:

168.am-ը ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե ինչո՞ւ հանդիպումը տեղի չունեցավ ՀՀ կառավարությունում:

Նա տեղեկացրեց, որ հանդիպումը եղել է ՀԱՊԿ շրջանակում, ուստի բոլոր միջոցառումները կազմակերպվել են նույն վայրում: Ըստ նրա, որևէ այլ պատճառ չկա:

«Դա նորմալ բնույթ է կրում, դրսում՝ ևս, եթե միջազգային որևէ միջոցառման շրջանակում է տեղի ունենում, ապա նույն վայրում է կազմակերպվում երկկողմ բոլոր հանդիպումները, դա ընդունված պրակտիկա է»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Զուտ ֆորմալ արարողակարգի տեսնակյունից այս բացատրությունը, գուցե ընդունելի է։ Բայց արդեն քաղաքական հարթությունում նման հիմնավարումն ուղղակի ծիծաղելի է։

Խնդիրն այն է, որ միջոցառման անցկացման վայրում հանդիպելով այն երկրի ղեկավարին, որտեղ անցնում է տվյալ իրադարձությունը, հանդիպողն իր վերաբերմունքն է ցույց տալիս տվյալ պետության նկատմամբ։ Հակառակ պարագայում Պուտինը կարող էր անտեսել այդ արարողակարգային նրբերանգը և Նիկոլ Փաշինյանին հանդիպել Հայաստանի կառավարությունում, որը նաև պետության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ