12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դիպուկահարներ «Դվին» հյուրանոցի տանիքին՝ Պուտինի ժամանումից առաջ. news.am

Երեւանում այսօր՝ նոյեմբերի 23-ին սպասվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, «Դվին» հյուրանոցի տանիքին դիպուկահարներ են տեղակայվել: Տեսախցիկները ֆիքսել են դիպուկահարներին: Այս մասին գրում է news.am-ը։ Հիշեցնենք, որ այսօր Երեւանում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նիստը, նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը։
ՀԱԽ նստաշրջանին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀԱԽ նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ